Ջոզեֆ Սմիթը Սրբազան պուրակում  

Օրհներգ. «Ջոզեֆ Սմիթի առաջին աղոթքը» (Հիմներ և մանկական երգեր, էջ 14)

Միջոցառում

Ջոզեֆ Սմիթը Սրբազան պուրակում
Բացատրեք, որ Եկեղեցին կազմավորվել է 1830 թվականի ապրիլի 6-ին, որն էլ Եկեղեցու կազմավորման տարեդարձի օրն է: Կարդացեք կամ ձեր բառերով բացատրեք այդ իրադարձությունները Ջոզեֆ Սմիթ Պատմություն 1.3-20 հատվածներից: Կարող եք տալ հետևյալ հարցերը, որպեսզի օգնեք ձեր ընտանիքի անդամներին հիշել, թե ինչ է տեղի ունեցել:
· Ջոզեֆ Սմիթն ինչո՞ւ գնաց անտառ աղոթելու:  (Որպեսզի պարզի, թե որ եկեղեցին է ճշմարիտ: Նա գաղափար չուներ, որ բոլորը կեղծ էին:)
· Քանի տարեկան էր Ջոզեֆ Սմիթն այդ ժամանակ: (14)
· Տերն ինչո՞ւ հայտնվեց այս պատանուն, ոչ թե օրինակ` որևէ կրթված չափահասի:
· Ի՞նչ պատահեց, երբ նա սկսեց աղոթել: Ինչո՞ւ: (Խավարը պատեց նրան: Սատանան չէր ցանկանում, որ ճշմարտությունը բացահայտվի:)
· Ո՞վ հայտնվեց Ջոզեֆին: (Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը:)
Խնդրեք ձեր ընտանիքի անդամներին պատմել ձեզ, թե Առաջին Տեսիլքի մասին գիտելիքը ինչպե՞ս է ազդում իրենց կյանքի վրա: 
Քննարկեք, թե ի՞նչ կարող ենք սովորել Առաջին Տեսիլքից.
· Հիսուսն ու Երկնային Հայրը կենդանի են և ունեն ֆիզիկական մարմիններ:
· Հիսուսն ու Երկնային Հայրը երկու առանձին անհատներ են:
· Երկնային Հայրը գիտի մեզ անունով (Աստված Ջոզեֆին կոչեց անունով):
· Երկնային Հայրը պատասխանում է անկեղծ աղոթքներին:
· Ճշմարիտ Եկեղեցին այն ժամանակ երկրի վրա չէր, երբ Ջոզեֆը աղոթում էր Սրբազան պուրակում:
Կարող եք կարդալ Մերլին Կ. Ջենսենի հոդվածը` «Սրբազան պուրակի դասերը» (Լիահոնա, դեկտեմբեր 2014):
Եթե դուք որոշեք օգտագործել Մերլին Կ. Ջենսենի հոդվածը ձեր դասի ժամանակ, հարցրեք.
Այս հոդվածում թվարկված ո՞ր դասերն են առնչվում ձեր կյանքի հետ:
Եզրափակեք դասը, բերելով ձեր վկայությունը Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի ճշմարտացիության մասին:
Հյուրասիրություն. Շոկոլադային թխվածքաբլիթ չամիչով
2 բաժակ փափկացրած մարգարին 
2 միջին չափի ձու
1 թեյի գդալ վանիլին
¾ բաժակ շագանակագույն շաքարավազ
¾ բ. սպիտակ շաքարավազ 
1 թեյի գդալ ջուր
1 թեյի գդալ կերակրի սոդա 
½ թեյի գդալ աղ 
2½ բաժակ ալյուր
2 բաժակ չամիչ
1 շոկոլադի սալիկ, կտրտած
Խառնեք մարգարինը, ձուն, վանիլինը, շաքարավազը, ջուրը և կերակրի սոդան: Աստիճանաբար ավելացրեք ալյուրը, աղը, շոկոլադը, չամիչը:
Լավ խառնեք, գդալով վերցրեք և տեղադրեք թխվածքի ամանի մեջ: Թխեք 190°C  8 րոպե:
01