Վայելեք բնություն

Երգ. «My Heavenly Father Loves Me» (Children’s Songbook, p. 228)

Միջոցառում

 

природа

| Скачать | Открыть |

 

Նախքան դասը, լուսանկարեք բնության մի քանի տեսարաններ ձեր շրջակայքում` երկինք, ջուր, խոտ, միջատներ, թռչուններ, ծաղիկներ և այլն: Գտեք և լուսանկարեք գեղեցիկ ծաղկող ծառեր ու թփեր: Եթե ձեր մերձակայքում չկան ծաղկող ծառեր, գտեք նմանատիպ լուսանկարներ ամսագրերում, գրքերում կամ համացանցում: Պատրաստեք նկարներ, որոնք կներկայացնեն տարվա տարբեր եղանակները (կարող եք օգտագործել հետևյալ կապուղին (https://www.lds.org/media-library/images/categories/seasons?lang=eng): Ձեզ անհրաժեշտ կլինեն նաև հետևյալ նյութերը` շագանակագույն և կանաչ պաստառի ներկ, վրձին, եգիպտացորենի բոված հատիկներ, սոսինձ:

Ձեր ընտանիքին ցույց տվեք ձեր լուսանկարները և պատմեք, թե ինչպիսի զգացումներ ունեք ձեր նկատած գեղեցիկ տեսարանների հանդեպ:

Երեխաների հետ  գտեք հետևյալ հատվածները սուրբ գրություններում` Վարդապետություն և Ուխտեր 59.18-20: Բարձրաձայն կարդացեք 18-րդ հատվածը և  20-րդ հատվածի առաջին մասը.

«Այո՛, բոլոր բաները, որ բխում են երկրից, իր ժամանակին, ստեղծված են մարդու օգտի և գործածության համար թե՛ աչքը շոյելու, և թե՛ սիրտն ուրախացնելու համար...

Եվ հաճելի է Աստծուն, որ նա տվել է մարդուն այս բոլոր բաները»:

Օգնեք երեխաներին հասկանալ այս բառերի իմաստը: Հարցրեք.

  • Ինչո՞ւ է Աստված բազմաթիվ գեղեցիկ բաներ ստեղծել այս աշխարհում: (Նա սիրում է ուրախացնել մեզ:)

Ցույց տվեք տարվա տարբեր եղանակներ ներկայացնող նկարներ: Հարցրեք.

  • Որո՞նք են տարվա եղանակների տարբերությունները: (Կանաչ խոտ և տերևներ  ամռանը, ձյուն ձմռանը, դեղին և կարմիր տերևներ աշնանը, ծաղկող ծառեր ու թփեր գարնանը)
  • Ո՞րն է ձեր սիրած եղանակը:
  • Ձեզ դո՞ւր է գալիս, որ եղանակները միշտ փոխվում են:

Օգնեք ձեր ընտանիքին հասկանալ, որ այս աշխարհի բազմազանությունը օգնում է մեզ երջանիկ լինել:

Երգեք «Rain Is Falling All Around» երգը (Երեխաների երգարան, էջ 241), օգտագործելով ուրիշ բառակապակցություն ամեն հատվածում` «անձրև է գալիս», «արևն է շողում», «քամին է փչում», «տերևներն են թափվում», «ձյուն է գալիս» (դուք կարող եք հորինել ձեր սեփական բառերը): Երբ երգեք, խնդրեք երեխաներին գտնել համապատասխան եղանակի նկարը (նրանք կարող են վերցնել մի քանի նկար մեկ արտահայտության համար, օրինակ` բոլոր չորս նկարներն էլ կարող են համընկնել «քամի» և «արև» բառերի հետ):

Կարդացեք հետևյալ բառերը. «Նա ամեն ինչ լավ էր արել իր ժամանակի համար» (Ժողովող 3.11): Հարցրեք.

  • Տարվա ո՞ր եղանակն է հիմա: Ի՞նչն է գեղեցիկ այս եղանակին:

Ձեր ընտանիքին ցույց տվեք ծաղկող ծառերի ու թփերի նկարները, որոնք լուսանկարել էիք նախքան դասը, և քննարկեք դրանք:

Ասացեք ձեր ընտանիքին, որ դուք ինքներդ հիմա կպատրաստեք գարնանային ծառեր: Բոլորին տվեք նյութերը, որոնք պատրաստել էիք նախքան դասը: Ծառերի ցողունների վրա նկարեք ճյուղեր և տերևներ, ապա դրանց վրա սոսնձեք եգիպտացորենի բոված հատիկները`որպես ծաղիկներ:

 

pop corn

| Открыть | Скачать |

 

Միասին երգեք «Popcorn popping» (Երեխաների երգարան, էջ 242): Ձեռքի աշխատանքով զբաղվելիս ձեր ընտանիքի անդամները կարող են լսել երգի երաժշտությունը, որպեսզի երեխաները կարողանան հիշել այն:

Կիսվեք բնության գեղեցկության մասին ձեր զգացմունքներով և բերեք ձեր վկայությունը մեր հանդեպ ունեցած Երկնային Հոր սիրո մասին:

Լրացուցիչ առաջարկ.

Ձեր երեխաներ համար պատրաստեք «կախարդական հեռադիտակ»: Իրար միացրեք երկու թղթագլան զուգարանի թուղթ, օգտագործելով փաթեթավորման ժապավեն, հետո օգտագործեք հաստ թել, որ հեռադիտակը կախեն վզից: Թող երեխաները զարդարեն իրենց հեռադիտակները: Ասեք նրանց, որ օգտագործելով այս կախարդական հեռադիտակները, նրանք կարող են տեսնել իրենց շուրջը գտվող սքանչելի բաները, որոնք Երկնային Հայրը ստեղծել է մեզ համար: Երբ զբոսանքի գնաք, կախեք հեռադիտակները նրանց վզից: Թող երեխաները ասեն, թե ինչ են տեսնում:

 


 

 

Հյուրասիրություն. Եգիպտացորենի բոված քաղցր հատիկներ

1/4 բաժակ բուսայուղ

1/4 բաժակ շաքարավազ

½ բաժակ եգիպտացորենի հատիկներ

Մեծ ամանի մեջ տաքացրեք բուսայուղը միջին ջերմաստիճանում: Սկզբում եգիպտացորենի 3 հատիկ դրեք ամանի մեջ և ծածկեք այն կափարիչով: Երբ հատիկները պայթեն (կհասկանաք ձայնից), ամանը վերցրեք կրակից, ավելացրեք շաքարավազը և մնացած հատիկները: Լավ խառնեք և սպասեք 30 վայրկյան, որպեսզի համոզվեք, որ բոլոր հատիկները նույն ջերմաստիճանն ունեն և չեն վառվի: Հետո ծածկեք ամանը և դրեք այն կրակի վրա: Շարունակ թափահարեք (կափարիչը մի բացեք): Երբ պայթյունը դանդաղի մինչև 2-3 վայրկյանը մեկ, ամանը վերցրեք կրակից և շարունակեք թափահարել այն մի քանի րոպե, մինչև պայթյունները դադարեն: Բոված հատիկները լցրեք մեծ ամանի մեջ և թողեք սառի, անընդհատ խառնելով, որպեսզի մեծ գնդեր չառաջանան:



Угощение