Օրհներգ. «Կգնամ, ուր կուզես դու, Տեր» (Օրհներգեր և մանկական երգեր, էջ 46)
Միջոցառում
Տեսանյութ. «Իմ ետևից եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդ կդարձնեմ»
Նախքան միջոցառումը սկսելը, պատրաստեք հետևյալ պարագաները.
Տպեք կամ թղթի վրա գրեք հետևյալ հրահանգները և կտրտեք թուղթը, դարձնելով բառերի փոքր ժապավեններ.
- Միշտ աղոթեք (տես 2 Նեփի 32.9):
- Ձեռք բերեք վկայություններ սուրբ գրությունների վերաբերյալ (տես Մորոնի 10.3-5):
- Հետևեք Հոգուն (տես 1 Նեփի 4.6):
- Անգիր սովորեք սուրբ գրային հատվածներ, Հավատո Հանգանակները, օրհներգեր կամ մարգարեների բառերը:
- Եղեք լավ օրինակ (տես Մատթեոս 5.14-16):
- Ապրեք մաքուր կյանք` ձեր մտքով, լեզվով և գործով (տես Ալմա 5.57):
- Ցանկություն ունեցեք ծառայելու Տիրոջը (տես ՎևՈւ 4.1- 6):
- Ուրիշների մեջ ճշմարտության սերմեր ցանեք (տես Ալմա 32.28):
- Խոսեք ավետարանի մասին և ձեր վկայությամբ կիսվեք ուրիշների հետ (տես ՎևՈւ 100.5-8):
- Որևէ ընկերոջ հրավիրեք եկեղեցի կամ միջոցառման:
- Աղոթեք, որ գտնեք մեկին, ով պատրաստ է ընդունել ավետարանը:
Դասի սկզբում պատմեք պատմությունը, թե ինչպես Հիսուսը կանչեց իր աշակերտներից մի քանիսին (տես Ղուկաս 5.1-11): Դուք կարող եք ցույց տալ նկարը, որտեղ Հիսուսը կանչում է աշակերտներին:
Բաժանեք պատրաստված բառերով թղթերր մասնակիցների միջև և առաջարկեք նրանց հերթով կարդալ թղթերի վրա գրված հրահանգները, ապա պատասխանել հետևյալ հարցին. «Այս սկզբունքն ինչպե՞ս կարող է օգնել մեզ` բերել մարդկանց դեպի Քրիստոսը»:
Կոչ արեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի ընտրել գաղափարներից մեկը, որը նա կցանկանա կիրառել այս շաբաթ: Վկայեք, որ երբ մենք աղոթասեր ու ջանասեր ենք, մենք կարող ենք դառնալ «մարդկանց որսորդներ»:
Հյուրասիրություն. Աղի ձկնիկով նախաճաշիկ
Բաղադրիչներ.
Կապույտ անձեռոցիկներ
Փոքրիկ բաժակներ
Աղի ձողիկներ
Ոսկե ձկնիկ քրեքերներ,
Հալած շոկոլադ
Բացեք յուրաքանչյուր անձեռոցիկը և մեջտեղում դրեք մի ձկնիկ (անձեռոցիկը օվկիանոսն է):
Դրեք մի քիչ հալած շոկոլադ յուրաքանչյուրի բաժակի մեջ (սա խայծն է): Օգտագործեք աղի ձողիկը որպես ձկնորսական կարթաձող: Ձողը թաթախեք խայծի մեջ (հալած շոկոլադի) և կպչուն ծայրն օգտագործեք ձկնիկը բռնելու համար: Կերեք կարթաձողը, ձկնիկը և խայծը: