Հաստատել առաջնահերթություններ

Միջոցառում

приоритеты

Նախքան դասի սկսվելը, պատրաստեք ձեր ընտանիքի սիրած մի քանի ուտեստների նկարներ: Եթե հնարավոր է, պատրաստեք իսկական ուտեստները: Մտածեք 5-10 ուտեստ: Պատրաստեք իրերի խումբը դասի բոլոր մասնակիցների համար: Պատրաստեք այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է դիտողական դասի համար. նարինջներ (կամ այլ մեծ պարագաներ՝ թենիսի գնդակ, ընկույզներ, մեծ քարեր), բրինձ (կամ այլ փոքր պարագաներ՝ լոբի, ավազ, փոքր քարեր) և ապակյա տարա: Կատարեք այս փորձը, որպեսզի տեսնեք, թե որքան մեծ կամ փոքր առարկաներ են ձեզ անհրաժեշտ, որպեսզի ձեր տարան լցվի:

Դասը սկսեք հետևյալ հանձնարարությամբ.

Նկարների կամ ուտեստների խումբը, որոնք դուք պատրաստել էիք նախքան դասը, դրեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի դիմաց: Խնդրեք նրանց պատկերացնել, որ նրանք ընդամենը մեկ րոպե ունեն դրանք ուտելու համար: Նրանք պիտի հասկանան, որ հնարավոր չէ ուտել այդ ամբողջ սնունդը այդքան կարճ ժամանակում: Խնդրեք նրանց դասավորել ուտեստները. նախ, թե ինչը կուտեին սկզբում, հետո ինչ կուտեին հաջորդը և այդպես շարունակ: Տվեք նրանց մեկ րոպե որոշելու համար:

Խնդրեք ընտանիքի անդամներին ցույց տալ իրենց արդյունքները: Հարցրեք.

· Ինչպե՞ս որոշեցիք, թե ինչը ուտել սկզբում:

· Դժվա՞ր էր ձեզ համար որոշել:

Բացատրեք, որ կյանքում մենք ստիպված ենք ընտրել, թե ինչ անել սկզբում և ինչ անել դրանից հետո: Օրվա ընթացքում մենք երբեմն բավարար ժամանակ չունենք այն բոլոր բաները անելու համար, որոնք ցանկանում ենք: Դրանցից մի քանիսը մենք չենք ընտրում, մենք ուղղակի պարտավոր ենք անել դրանք: Մենք դրանք կոչում ենք «սահմանված կարգ»:

Քննարկեք ձեր ընտանիքի հետ, թե նրանք սովորաբար ինչ են անում ամեն օր: Դուք կարող եք միասին նկարել այդ գործողությունները կամ պատրաստել նկարներ դասից առաջ:

изоражение
изоражение
изоражение
изоражение

Ուշադրություն դարձրեք, որ որոշակի գործեր շատ կարևոր են: Մենք պետք է դրանք անենք, որպեսզի մեր մարմիններն ապրեն (քնել, ուտել և խմել): Դրանցից մի քանիսը մենք անում ենք, որպեսզի մնանք մաքուր և առողջ (լոգանք ընդունել, ատամները մաքրել, կատարել առավոտյան մարզանք, զբոսնել): Մենք ունենք որոշ հանձնարարություններ տանը: Ծնողները (կամ նրանցից մեկը) գնում են աշխատանքի, երեխաները գնում են դպրոց կամ որոշ դասերի: Երբեմն մենք ունենք ազատ ժամանակ անելու այն, ինչ ցանկանում ենք:

Բայց կան որոշ բաներ որոնք կարող են մեր օրը կամ նույնիսկ մեր կյանքը երջանիկ ու հաջողակ դարձնել: Աստված ասել է մեզ, թե մեր կյանքում մենք ինչը պիտի դնենք առաջին տեղում:

Ցույց տվեք նկարը, որտեղ Մովսեսը բռնել է ուխտի տախտակները:

изображине

Պատմեք երեխաներին, որ Մովսեսը մեծ մարգարե էր: Նա սարի վրա խոսեց Աստծո հետ: Եվ Աստված տվեց նրան 10 գլխավոր պատվիրանները: Այդ պատվիրաններից առաջին երկուսը սովորեցնում են մեզ մեր կյանքում Աստծուն միշտ դնել առաջին տեղում:

Երբ մենք որոշում ենք, թե ինչ անել մեր կյանքում, մենք պետք է նախ մտածենք այն բաների մասին, որոնք կօգնեն մեզ ավելի մոտ լինել Աստծուն և մի օր հավերժ ապրել Նրա հետ: Հարցրեք.

· Կարո՞ղ եք մտածել մի բան, որը մենք կարող ենք անել, որպեսզի մեր կյանքում Աստծուն դնենք առաջին տեղում:

Օգնեք ձեր ընտանիքին կազմել հոգևոր բաների ցուցակ` աղոթել, ուսումնասիրել սուրբ գրությունները, հաճախել Եկեղեցի:

Անցկացրեք դիտողական դասը: Ձեր ընտանիքին ցույց տվեք մի տարա և ասեք նրանց, որ այն ներկայացնում է մեր կյանքը: Ցույց տվեք նարինջները և բացատրեք, որ դրանք ներկայացնում են այն բաները, որոնք մենք կարող ենք անել Աստծուն մեր կյանք հրավիրելու համար: Ցույց տվեք բրինձը և բացատրեք, որ այն ներկայացնում է այն բոլոր բաները, որոնք մենք պարտավոր ենք անել մեր կյանքում: Ցուցադրեք, որ ԵԹԵ սկզբում լցնեք բրինձը, ապա հետո նարինջները չեն տեղավորվի: Բայց ԵԹԵ դուք տարայի մեջ սկզբում դնեք նարինջները և ապա բրինձը լցնեք նարինջների վրա և դրանց շուրջը, ապա երկուսն էլ կտեղավորվեն:

Բացատրեք, որ, եթե մենք առաջին տեղում դնենք մեր առօրյա գործերն ու զվարճալիքները, մենք երբեք ժամանակ չենք ունենա Աստծո համար մեր կյանքում: Սակայն եթե մենք սկզբում լցնենք մեր կյանքը այն բաներով, որ կարող ենք անել Աստծո համար, մենք բավարար ժամանակ կունենանք մնացած բոլոր բաների համար, և մենք կզգանք ավելի երջանիկ ու Աստված կօրհնի մեզ:

Հյուրասիրություն. կեֆիրով շոկոլադե տորթ

Կեֆիր – 1 բաժակ

Շաքարավազ – 1 բաժակ

Ալյուր – 1 բաժակ

Սոդա –  1/2 թեյի գդալ

Կակաոյի փոշի – 2 ճաշի գդալ

Աստիճանաբար խառնեք բոլոր բաղադրիչները և հարեք պատառաքաղով:

Լցրեք յուղապատ ամանի մեջ: Թխեք միջին ջերմության ջեռոցում 40-50 րոպե:

Угощение