Ընտանեկան պատմություն 

Միջոցառում

Семейная история

| Скачать / Открыть |

 

Ընտանեկան երեկոյի հրավիրեք մեկ կամ երկու տատիկների ու պապիկների, հորաքույրների, քեռիների կամ տարիքով ընկերների: Խնդրեք նրանց պատրաստված գալ՝ պատասխանելու իրենց կյանքին վերաբերող հարցերի և բերել նկարներ ու հուշանվերներ: Դուք կարող եք նաև զանգահարել կամ Skype ծրագրով  խոսել նրանց հետ: Հարցերի ցուցակը պատրաստեք նախապես: Պատրաստեք նաև ձայնագրման սարք, որպեսզի պահպանեք յուրաքանչյուր բառ, որ ձեր հյուրերը կասեն:

Բացատրեք ձեր ընտանիքին, որ դուք մեկ կամ երկու հատուկ հյուր եք հրավիրել, որ մի քիչ ավելին պատմի իր կյանքի մասին: Հրավիրեք ձեր ընտանիքի անդամներին հարցեր ուղղել իրենց հյուրերին նրանց կյանքի մասին.

Առաջարկվող հարցեր (դուք ևս կարող եք հարցեր ավելացնել այս ցուցակին).

1. Ի՞նչ է ձեր անունը, ազգանունը և ինչու՞ են ձեզ այդպես անվանել:

2. Պատմեք մեզ ձեր ծնողների մասին:

3. Ե՞րբ և որտե՞ղ եք ծնվել:

4. Դուք մկրտված ե՞ք որևէ հավատքում:

5. Որտե՞ղ էր ձեր առաջին տունը:

6. Որո՞նք են ձեր առաջին հիշողությունները:

7. Ի՞նչ է ձեր եղբայրների կամ քույրերի անունները:

8. Ի՞նչ եք դուք արել մանկության տարիներին զվարճանալու համար:

9. Դուք ունեի՞ք որևէ ընտանեկան պարտականություն, որը չէիք սիրում անել:

10. Որո՞նք էին ձեր սիրած մանկական խաղերը:

11. Որտե՞ղ եք դուք դպրոց հաճախել:

12. Ովքե՞ր էին ձեր ընկերները:

13. Դուք մասնակցում էի՞ք միջոցառումների կամ սպորտային խաղերի:

14. Դուք ստացել ե՞ք հատուկ պարգևներ:

15. Նկարագրեք ձեզ որպես չափահաս երիտասարդ:

16. Ի՞նչ աշխատանքներ եք դուք ունեցել:

17. Ինչպե՞ս, ե՞րբ և որտե՞ղ եք հանդիպել ձեր ապագա ամուսնուն կամ կնոջը:

18. Որտե՞ղ և ե՞րբ եք դուք ամուսնացել:

19. Պատմեք մեզ ձեր ընտանիքի մասին:

20. Նկարագրեք այն ժամանակը կամ տեղը, որտեղ ապրելիս դուք հիշում եք, որ զգացել եք իրական խաղաղություն և երջանկություն:

Խնդրեք ձեր հյուրերին պատմել ձեզ իրենց սիրած խաղի մասին, որ նրանք խաղացել են մանուկ ժամանակ և թող սովորեցնեն ձեզ՝ ինչպես խաղալ այն:

Սեր և երախտագիտություն արտահայտեք ձեր հյուրերի հանդեպ: Եթե հնարավոր է, նկարվեք նրանց հետ: Գրանցեք բոլոր հիշողությունները մի հատուկ օրագրում և դրեք նրանց հետ նկարված մի քանի համապատասխան նկար: Կամ սկսեք գրել ձեր ընտանեկան պատմությունը www.familysearch.com կայքում:

Ձեր ընտանիքի անդամների հետ քննարկեք, թե ավելի շատ իմանալով իրենց բարեկամների մասին, ինչպիսին է նրանց վերաբերմունքը այս մարդկանց և ձեր ընտանիքի հանդեպ:

Պատրաստեք ձեր հյուրերի սիրած ուտելիքը: Կամ օգտագործեք հետևյալ բաղադրատոմսը:

Հյուրասիրություն. Շոկոլադի պուդինգ

Հաստ հատակով կաթսայի մեջ միասին խառնեք.

6 ճաշի գդալ շաքարավազ

3 ճաշի գդալ օսլա

Մի պտղուց աղ

1 ½ ճաշի գդալ կակաոյի փոշի

2 ½ բաժակ կաթ

1 թեյի գդալ վանիլին

Եփեք միջին կրակի վրա, անընդհատ խառնելով, մինչև խառնուրդը թանձրանա, մոտ 4-5 րոպե: Հեռացրեք կրակից: Ավելացրեք 1 բաժակ մանրած շոկոլադ և 1 ½ ճաշի գդալ կարագ: Խառնեք, մինչև համասեռ դառնա: Լցրեք մի քանի բաժակների մեջ և սառեցրեք 1 ժամ:

Угощение изображение