Կիսվեք Փրկիչի Վերականգնված ավետարանի ուղերձով

անտառ

Իմ հրավերը ձեզ 2020 թվականի համար

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

 

Երբ անցյալ տարի ես ելույթ ունեցա հոկտեմբերի գերագույն համաժողովին, ես 2020 թվականը հայտարարեցի որպես երկուհարյուրամյա տարեդարձի տոնակատարության տարի, որում կնշվի այն իրադարձության 200 տարին, երբ Հայր Աստվածը և Նրա Սիրելի Որդի Հիսուս Քրիստոսը տեսիլքում հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին: Մարդկության պատմության այս եզակի իրադարձությունը սկիզբ դրեց Տիրոջ ավետարանի Վերականգնմանը. Վերականգնում, որը շարունակվում է նաև այսօր: Որքան օրհնված ենք մենք, որ ապրում ենք այդ տեսիլքի լույսով: Այդ տեսիլքի հետ ի հայտ եկավ նաև մեր Հայր Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի բնույթի մասին նոր հասկացողությունը:

Աստված սիրում է Իր բոլոր զավակներին և տեսլական ունի մեզանից յուրաքանչյուրի համար: Ճիշտ ինչպես Նա լսեց Ջոզեֆի աղոթքը 1820 թվականին, այնպես էլ Նա լսում է ձեզ և փափագում է խոսել ձեզ հետ Հոգու միջոցով: Երկնային Հայրը ունի ձեր կարիքը: Մենք ևս ունենք ձեր կարիքը: Այս տարին շատ կարևոր է լինելու: Մենք հրավիրում ենք ձեզ լինել Փրկիչի ավետարանի շարունակվող վերականգնման ուղերձով կիսվելու կարևոր մասը: Սրա վերաբերյալ մենք շուտով կտրամադրենք ավելի շատ նյութեր, բայց դուք կարող եք սկսել այսօր, անցնելով վերջին գերագույն համաժողովի հղումով՝ իմ հրավերները ձեզ (the invitations I extended to you), որպեսզի խորասուզվեք Վերականգնման փառահեղ լույսի մեջ:

Մենք հրավիրում ենք ձեզ լինել Փրկիչի ավետարանի շարունակվող վերականգնման ուղերձով կիսվելու կարևոր մասը: Ինչպե՞ս կարող եք դա անել: Դուք կարող եք սկսել պատրաստվել, կրկին ընթերցելով Առաջին Տեսիլքի Ջոզեֆ Սմիթի պատմությունը (Joseph Smith’s account of the First Vision), ինչպես գրանցված է Թանկագին Մարգարիտում: Կամ խորհեք այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են. «Իմ կյանքն ինչպե՞ս կփոխվի, եթե հանկարծ ինձնից վերցնեն Մորմոնի Գրքից ստացած իմ գիտելիքները» կամ «Առաջին Տեսիլքին հաջորդող իրադարձությունները ի՞նչ փոփոխություններ են առաջացրել իմ և իմ սիրելի մարդկանց կյանքում»:

Ընտրեք ձեր սեփական հարցերը: Ստեղծեք ձեր սեփական ծրագիրը: Գործեք ըստ այս հրավերների՝ պատրաստվելով կիսվել շարունակվող Վերականգնման կարևոր ուղերձներով: Երբ փնտրեք Հիսուս Քրիստոսին այս ջանքերի շնորհիվ, Աստված կպատրաստի ձեզ, որ լրացուցիչ լույս ստանաք: Ձեր սեփական պատրաստությունը կօգնի, որ ապրիլի գերագույն համաժողովը ձեզ համար ոչ միայն հիշարժան, այլև անմոռանալի դառնա: Հիմա է գործելու ժամանակը: Սա Եկեղեցու պատմության մեջ շրջադարձային կետ է, և ձեր բաժինը շատ կարևոր է:

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է: Այժմ Նա ղեկավարում է Իր Եկեղեցին: Աստված վստահում է մեզ, մեզ բոլորիս, որ մենք կարևոր դեր կատարենք Իր ավետարանի վերականգնման գործում: