Ընտրեք ճիշտ լրատվամիջոց

Միջոցառում

отвратительный десерт

Սա հրաշալի է, բացառությամբ … բացառությամբ վատ մասերի: Ինչպիսի՞ ֆիլմերով ու երաժշտությամբ եք դուք սնուցում ձեր միտքը: (Տես Հավատո հանգանակներ 1.13:)

Ձեր ընտանքին ցույց տվեք պաղպաղակի նկար՝ վրան մի խավարասեր: Հարցրեք նրանց.

· Կցանկանա՞ք ուտել այս հյուրասիրությունը:

· Ինչո՞ւ

Ձեր ընտանիքին ցույց տվեք որոշ նկարներ և առարկաներ, որոնք ներկայացնում են լրատվամիջոցները. հեռուստացույց, համացանց, սկավառակներ, mp3-նվագարկիչ, գրքեր, ամսագրեր և այլն: Ձեր ընտանիքին բացատրեք, որ այս բոլոր բաները մենք կարող ենք դիտել, կարդալ և լսել: Եվ սրանք կարող են լավը լինել և մեզ ուրախություն բերել: Սակայն երբեմն նրանք կարող են փչանալ, ինչպես պաղպաղակը նկարում:

Ձեր ընտանիքի հետ քննարկեք, թե լրատվամիջոցներում ի՞նչը կարող է ծառայել որպես խավարասեր: Նշեք այսպիսի վնասակար բաղադրիչներ, ինչպես՝ հայհոյանքն ու կոպիտ բառերը, բռնությունը, անհամեստությունը խոսքում և հագուստի մեջ: 

· Մենք ի՞նչ պիտի անենք, եթե որևէ վատ բան ենք նկատում մեր դիտած ֆիլմում կամ գրքում:

· Մենք կարո՞ղ ենք ասել ինքներս մեզ, որ մի փոքրիկ «խավարասերը» չի վնասի մեզ, եթե ամբողջ «ուտելիքը» (կամ որևէ տեսակի լրատվամիջոցը) լավն է:

Խնդրեք ընտանիքի անդամներին հիշել՝ ինչ հեռուստատեսային ծրագրեր ու ֆիլմեր են տեսել վերջերս և ինչ գրքեր կամ ամսագրեր են կարդացել: Խնդրեք նրանց տեսնել, արդյո՞ք իրենց օգտագործած լրատվամիջոցը հրավիրում է իրենց բարիք գործել և սիրել Աստծուն:

Խրախուսեք ձեր ընտանիքին խելամտորեն ընտրել լրատվամիջոցը և հարցնել իրենց, ինչպիսի ֆիլմերով, երաժշտությամբ ու գրքերով են նրանք սնուցում իրենց միտքը:

 

Հյուրասիրություն. Բրաունի

¾ բաժակ հալված կարագ

1 ½ բաժակ շաքարավազ

1 ½ թեյի գդալ վանիլին

3 ձու

¾ բաժակ ալյուր

½ բաժակ կակաո

½ թեյի գդալ փխրեցուցիչ

½ թեյի գդալ աղ

1 բաժակ շոկոլադի կտորներ

1 բաժակ կտրտած ընկույզ

Խառնեք բոլոր բաղադրիչները: Թխեք 22 x 33 սմ տրամագծով յուղապատ ամանի մեջ 200° C 20–25 րոպե:

Угощение изображение