Հետևել Աստծո ծրագրին

Հետևել Աստծո ծրագրին

Գաղափարներդասիհամար

Թեմա. Հետևել Աստծո ծրագրին

Օրհներգ. «Ով Հայր իմ» (Հիմներ և մանկական երգեր, էջ 42)

Միջոցառում

Նախքան միջոցառումը պատրաստեք թխվածքաբլիթ ստորև բերված բաղադրատոմսով:

Բացատրեք, որ ընտանիքը հնարավորություն կունենա պատրաստել թխվածքաբլիթ: Սակայն ոչ ոքի չի թույլատրվելու բաղադրասոմս օգտագործել:

Թույլ տվեք, որ ընտանիքի անդամները որոշեն, թե ինչ բաղադրիչներ են անհրաժեշտ, նաև որոշեն անհրաժեշտ ջերմաստիճանը և թխելու ժամանակը:

Մինչ բլիթները թխվում են, կարող եք քննարկել հետևյալը.

  • Որքանո՞վ էր դժվար թխելիս բաղադրատոմս չունենալը:
  • Արդյո՞ք բոլորը համաձայն էին բաղադրիչների, անհրաժեշտ ջերմաստիճանի և թխելու ժամանակի հետ:

Ջեռոցից հանեք նախօրոք թխված թխվածքաբլիթները: Ցույց տվեք բաղադրատոմսը և ասեք նրանց, թե որքան հեշտ է պատրաստել թխվածքաբլիթները, եթե դուք ունեք ծրագիրը (բաղադրատոմսը):

Բացատրեք, որ թխվածքաբլիթներ պատրաստելը կարող ենք համեմատել ճշմարիտ երջանկություն գտնելու հետ: Շատ մարդիկ մաքառում են երջանկություն գտնելու համար, քանի որ նրանք չունեն «բաղադրատոմսը»: Հարցրեք.

  • Որտե՞ղ կարող ենք գտնել Երկնային Հոր երջանկության բաղադրատոմսը: (Ցույց տվեք սուրբ գրությունները:)

Վկայեք, որ Երկնային Հայրը սիրում է մեզ և ցանկանում, որ մենք երջանիկ լինենք, ուստի Նա երջանկության բաղադրատոմսը դնում է սուրբ գրություններում:

Կիսվեք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հետևյալ խոսքերով. «Տիրոջ ճանապարհը երջանկության ճանապարհն է: «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»։ [Ալմա 41.10]: Հանցանքը երբեք երջանկություն չի եղել: Մեղքը երբեք երջանկություն չի եղել: Անհնազանդությունը երբեք երջանկություն չի եղել: Երջանկության ճանապարհը Տիրոջ ճանապարնին հետևելն է: Ես հավատում եմ դրան իմ ողջ սրտով» («Ոգեշնչող մտքեր», Ensign, Aug. 1997):

Վկայեք, որ չնայած երջանկություն ձեռք բերելը միշտ չէ, որ հեշտ է, սակայն ավելի հեշտ է, երբ մենք հետևում ենք Նրա տված հրահանգներին:

Երբ թխվածքաբլիթը պատրաստ լինի, ընտանիքի անդամներին թույլ տվեք համտեսել և զգալ տարբերությունը երկու թխվածքաբլիթների միջև:

Հյուրասիրություն. Թխվածքաբլիթներ

Հյուրասիրություն

1/2 բաժակ կարագ

1 բաժակ շաքարավազ

1 ձու

½ թեյի գդալ աղ

1 թեյի գդալ թխվածքի սոդա

2 բաժակ ալյուր

0.5 թեյի գդալ վանիլին

Խառնեք բաղադրիչները, ստացված խմորը հարթեցրեք և ձևավոր կտրտեք: Թխեք 175°C 8 րոպե:

13 mart tortik.jpg