Ինչպե՞ս եմ ես հետևում #ԼսիրՆրան կոչին

    Որոշ ժամանակ պահանջվեց հասկանալու համար, թե ես ինչպես եմ լսում Նրան։ Հիշում եմ, երբ տասներկու տարեկանում առաջին անգամ կիսվեցի իմ վկայությամբ․ դա տեղի ունեցավ Մինեսոտայի մի ծխում, որն այն ծխերից մեկն էր, երբ դահլիճում նստած նրանք պետք է մոտեցնեին միկրոֆոնը։ Իմ սիրտը սկսեց բաբախել, և ես գիտեի, որ պետք է ոտքի կանգնեի: Ես քարացել էի, բայց չէի կարող ոչինչ փոխել։ Այսպիսով, դա առաջին անգամն էր, երբ այնտեղ կանգնած սպասում էի, որ միկրոֆոնը մոտեցնեին․ իմ ծնկները դողում էին։ Եվ կմկմալով կիսվեցի մի շատ պարզ վկայությամբ։

    Բայց այնքան ջերմ ու լավ զգացի, այնքան վստահ, որ Երկնային Հորը դուր էր գալիս, որ ես վկայություն էի բերում։ Այսպիսով, դա գուցե առաջին անգամն էր, որ ես հասկացա՝ Հոգին զգալու և նրա ձայնը լսելու եղանակներից մեկն այն ջերմ հավաստիացումն է, որ ես ճիշտ եմ վարվում: