Ուղերձ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնից Սոցիալական տեսագրառում, 13 մարտի 2020 թ․

Ուղերձ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնից
 

 

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մենք ապրում ենք նշանավոր դարաշրջանում, երբ

մշտապես տեսնում ենք Տիրոջ ձեռքը Իր զավակների կյանքում։ Մեր Երկնային Հայրը և Նրա
Որդի Հիսուս Քրիստոսը ճանաչում են մեզ, սիրում են մեզ և հսկում են մեզ։ Դրանում մենք
կարող ենք վստահ լինել։
Միևնույն ժամանակ, ինչպես բոլորդ տեղյակ եք, որպես համաշխարհային եկեղեցի
մենք անօրինակ մարտահրավերի առաջ ենք կանգնել։ COVID-19-ի արդյունքում
հիվանդությունից տուժել են հազարավոր կյանքեր և ընդհատվել է շատերի բնականոն
կյանքը։ Մենք աղոթում ենք նրանց համար, ովքեր տառապում են, և նրանց համար, ովքեր
կորցրել են իրենց սիրելիներին։
Աղոթքով խորհելով և այս մարտահրավերի լուծման մասը լինելու խորին
ցանկությամբ, մենք վերջերս բազմաթիվ ժամանակավոր փոփոխություններ ենք կատարել այն
գործընթացներում, որոնցով երկրպագում ենք և ծառայում Տիրոջը։ Մենք մեծապես
երախտապարտ ենք ձեր հավատի, ձեր աղոթքների, ձեր համագործակցության և
հասկացողության համար։

Այս եզակի մարտահրավերները ժամանակի հետ կվերանան։ Ես շարունակում եմ մնալ
լավատես ապագայի հանդեպ։ Ես գիտեմ, թե ինչ մեծ ու հրաշալի օրհնություններ ունի
Աստված պահած նրանց համար, ովքեր սիրում և ծառայում են Իրեն։ Ես տեսնում եմ Նրա
ձեռքը այս սուրբ աշխատանքում այնքան տարբեր ճանապարհներով։ Այնպես որ, այս անորոշ
ժամանակներում մխիթարվեք Փրկիչի այս խոստումով․(մեջբերում) «Ես՝ Տերս, կապված եմ,
երբ դուք անում եք այն, ինչ ես ասում եմ»։ (մեջբերման ավարտ)
Ես խոստանում եմ ձեզ, որ ուրախությունը միշտ հասանելի է յուրաքանչյուրին, ով
կլսի Նրան և կհնազանդվի Նրա օրենքներին։
Եղբայրներ և քույրեր, խնդրում եմ, հոգացեք ինքներդ ձեր և ձեր սիրելիների մասին։
Եվ հնարավորություններ գտեք օգնելու ձեր շուրջը գտնվողներին՝ թե՛ մոտ, թե՛ հեռու։ Մենք
մեծ արտոնություն ունենք սպասավորելու մեր մերձավորներին, որտեղ էլ որ նրանք ապրեն։
Մեր բնականոն կյանքում ժամանակավոր փոփոխությունները թող մեզ լրացուցիչ
ժամանակ տրամադրեն, որպեսզի զգանք, թե որքան արժեքավոր կարող է լինել ավետարանի
տնակենտրոն ուսումնասիրությունը։ Մի հապաղեք դիտել Մորմոնի Գրքի նոր տեսաֆիլմերը
և օգտագործել տեխնոլոգիական այլ միջոցները Հիսուս Քրիստոսի ավետարանը
ուսումնասիրելու համար։

Մենք անհամբեր սպասում ենք գերագույն համաժողովին։ Մենք կկենտրոնանանք
Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման վրա։ Այդ ավետարանը որոշակի հույս և
օգնություն է պարգևում հուզումնալից աշխարհին։
Ես սիրում եմ ձեզ։ Ես աղոթում եմ ձեզ համար։ Եվ ես խոստանում եմ, որ դուք
կստանաք մխիթարանք և խաղաղություն, եթե շարունակեք լսել Նրան։