Համաշխարհային Ծոմ

 

Աստված «ունի ողջ զորությունը, ողջ իմաստությունը և ողջ հասկացողությունը. նա ըմբռնում է բոլոր
բաները, և նա ողորմած Էակ է, մինչև իսկ ի փրկություն նրանց, ովքեր կապաշխարեն ու կհավատան նրա
անունին» (Ալմա 26․35)։
Մեծ նեղությունների ժամանակներում, օրինակ՝ երբ հիվանդության տարածումը հասնում է համավարակի
աստիճանի, մեզ համար ամենաբնական վարվելաձևն է՝ կանչել առ մեր Երկնային Հայրը և Նրա Որդին՝
Վարդապետ Բժշկողը, խնդրելով ցույց տալ Երկրի մարդկանց օրհնելու Իրենց հրաշալի զորությունը։
Ինչպես մի քանի օր առաջ նշեցի գերագույն համաժողովի ժամանակ, ես կոչ եմ անում մեկ այլ
համաշխարհային ծոմապահության։ Բոլորս, ում առողջական վիճակը, թույլ է տալիս, եկեք կրկին անգամ
ծոմ պահենք, աղոթենք և միավորենք մեր հավատքը։ Եկեք աղոթքով աղերսենք այս գլոբալ համավարակից
ազատվելու համար։
Ես հրավիրում եմ բոլորին, այդ թվում՝ մեր հավատքին չհարող մարդկանց, երկու օր անց՝ Ավագ Ուրբաթ,
ապրիլի 10-ին ծոմ պահել և աղոթել, որպեսզի այս համավարակը վերահսկելի դառնա, բուժաշխատողները
պաշտպանված լինեն, տնտեսությունը ուժեղանա և կյանքը կարգավորվի։
Ինչպե՞ս ենք մենք ծոմ պահում։ Սովորաբար, բաց թողնելով երկու սննդի ընդունում 24 ժամվա ընթացքում։
Սակայն դուք եք որոշում, թե որն է ձեզ համար զոհաբերության չափը, հիշելով բոլորիս համար արված
Փրկչի մեծագույն զոհաբերությունը։ Եկեք միավորվենք՝ աղերսելով ապաքինում ամբողջ աշխարհի համար։