Եկեղեցին հայտարարում է տարածքային ղեկավարների նոր նշանակումները 2020 թվականի համար

Արևելյան Եվրոպայի Տարածաշրջանի Նախագահություն

Առաջին Նախագահությունը հայտարարել է Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում փոփոխությունների մասին, որոնք ուժի մեջ կմտնեն 2020 թվականի օգոստոսի 1-ին։

2020 թվականի օգոստոսի 1-ին տեղի կունենան Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի նախագահության հետևյալ փոփոխությունները: Տարածաշրջանի նոր նախագահությունը բաղկացած կլինի երեց Քրիստոֆել Գոլդենից՝ որպես Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի նախագահ, երեց Հանս Թեոդորուս Բումից՝ որպես առաջին խորհրդական, և երեց Կիրիլ Պոխիլկոյից՝ որպես երկրորդ խորհրդական:

Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի ղեկավարության ներքո, տարածաշրջանի նոր նախագահությունը հոգևոր առաջնորդություն կտրամադրի Եկեղեցու անդամներին և տարածաշրջանի տեղական ղեկավարներին:

 

Երեց Քրիստոֆել Գոլդեն

Երեց Քրիստոֆել Գոլդենը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Բարձրագույն իշխանություն յոթանասունական է հաստատվել 2001 թվականի մարտի 31-ին։

Նախկինում նա ծառայել է Յոթանասունի երրորդ քվորումում, որպես Հարավարևելյան Աֆրիկայի տարածաշրջանի յոթանասական, ինչպես նաև՝ Աֆրիկայի տարածաշրջանի յոթանասական և խորհրդական: Նա ծառայել է Հարավարևելյան Աֆրիկայի տարածաշրջանի նախագահ, Արևմտյան Աֆրիկայի տարածաշրջանի առաջին և երկրորդ խորհրդական և քահանայության ու ընտանեկան բաժանմունքի գործադիր տնօրեն: Ներկայումս, նա ծառայում է Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի նախագահ: Եկեղեցում նա ունեցել է տարբեր կոչումներ, այդ թվում՝ լիաժամկետ միսիոներ Հարավային Աֆրիկայում, ծխի և ցցի Երիտասարդ տղամարդկանց նախագահ, ինստիտուտի ուսուցիչ, եպիսկոպոս և ցցի նախագահ։

Երեց Գոլդենը բանկային, դեղագործական և մարկետինգի բնագավառների փորձառու գործարար է: Պրետորիա քաղաքում ավարտել է Հարավային Աֆրիկայի համալսարանը, որտեղ նա ստացել է քաղաքագիտության և միջազգային քաղաքականության աստիճանները:

Քրիստոֆել Գոլդենը ծնվել է 1952 թվականի հունիսի 1-ին, Հարավային Աֆրիկայի Յոհանեսբուրգ քաղաքում: 1981 թվականի դեկտեմբերին նա ամուսնացել է Դիանա Նորմա Հալբերտի հետ: Նրանք ունեն չորս զավակ։

 

Երեց Հանս Թ Բում

Երեց Հանս Թ․ Բումը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Բարձրագույն իշխանություն յոթանասունական է հաստատվել 2019 թվականի ապրիլի 6-ին։

Երեց Բումը ծառայել է Եկեղեցու բազմաթիվ կոչումներում, այդ թվում՝ լիաժամկետ միսիոներ է ծառայել Անգլիայի Լոնդոն Արևելյան միսիայում, ճյուղի նախագահի խորհրդական, ճյուղի նախագահ, ցցի երիտասարդ տղամարդկանց նախագահ, ցցի նախագահի խորհրդական, ցցի նախագահ և տարածքային յոթանասունական Եվրոպայի տարածաշրջանում։

Երեց Բումը կառավարման մագիստրոսի աստիճան է ստացել Mavo Hoge Vught -ից՝ 1980 թվականին։ Նա աշխատել է քարտուղար, հավաքագրող և վաճառքի մենեջեր։

Հանս Թեոդորուս Բումը ծնվել է 1963 թվականի հուլիսի 13-ին Նիդեռլանդների Ամստերդամ քաղաքում։ 1984 թվականին նա ամուսնացել է Արիենա Յոհաննա Բրուկզիտերի հետ։ Նրանք ունեն երեք զավակ:

 

Երեց Կիրիլ Պոխիլկո

Երեց Կիրիլ Պոխիլկոն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի տարածքային յոթանասունական է հաստատվել 2020 թվականի ապրիլի 4-ին։ Ներկայումս նա ծառայում է որպես Բալթյան միսիայի նախագահ:

Միսիայի նախագահ կանչվելուց առաջ երեց Պոխիլկոն ծառայում էր որպես Կիև Ուկրաինա ցցի նախագահ: Նա նաև ծառայել է ցցի նախագահության անդամ և ճյուղի նախագահ: Նա լիաժամկետ միսիոներ է ծառայել Ուկրաինայի Դոնեցկ միսիայում։

Երեց Պոխիլկոն ստացել է տնտեսագիտության բակալավրի և մագիստրոսի կոչումներ: Նա իր կարիերայի ընթացքում աշխատել է տարբեր պաշտոններում, ներառյալ Կիև Ուկրաինա տաճարի արձանագրող:

Կիրիլ Պոխիլկոն ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 12-ին։ 2002 թվականի սեպտեմբերին նա ամուսնացել է Ելենա Տերեխովայի հետ։ Նրանք ունեն երկու զավակ: